Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանցի դիվերսանտներից մեկը հնարավոր է փոխանակվի Սաֆարովի հետ. Արմինֆո

Քաղաքականություն
d2307faef272cd866ec1bfb6bb85a746

Ղարաբաղի իշխանությունները կարող են քննարկել ադրբեջանցի դիվերսանտներից մեկին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի հետ փոխանակման հարցը: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քատրուղար Դավիթ Բաբայանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: «Մենք կարող ենք մտածել դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներից մեկի փոխանակման առաջարկի մասին: Նրանցից մեկին փոխանակենք, օրինակ, Ռամիլ Սաֆարովի հետ (2004 թվականին Հունգարիայում կացնահարել էր սպա Գուրգեն Մարգարյանին - խմբ): Սակայն միակողմանի փոխանակման մասին խոսք անգամ չի կարող լինել: Կարծում եմ, որ դա կլիներ բոլոր ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն խախտում», - նշել է Բաբայանը: Ընդ որում նա ընդգծել է, որ ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբբ դատավարությունը եղել է անկողմնակալ և թափանցիկ: Նրա ասելով, հանցագործների մեղքն ապացուցվել է` միջազգային բոլոր սկզբունքների և նորմերի պահպանմամբ: Ավելին՝ այստեղ