Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն. Փաստինֆո

Քաղաքականություն
05.02.49

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ Քննչական կոմիտեում: Մեր հարցին ի պատասխան` այստեղ հայտնեցին, որ Արամ Մանուկյանն իր ներկայացուցչի հետ ներկայացել է նախաքննական մարմնին, ծանոթացել դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, եւ հայտնել իր առարկությունները: Պատգամավորը նոր դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու միջնորդություն է ներկայացրել: Նախաքննական մարմինը բավարարել է միջնորդությունն ու նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Մանրամասներն՝ այստեղ