Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եղբորս մահվան օրը դատարկ չգնալու համար առյուծներով գնացի». hetq.am

Քաղաքականություն
Rubovagr

Հայաստանում մեծահարուստների ու պաշտոնյաների շրջանում կարծես թե մոդա է դարձել վայրի կենդանիներին «ընտելացնելը» և իրենց հյուրանոցների, ռեստորանների բակում պահելը, սեփական առանձնատանը «մինի» գազանանոց կառուցելը: ԱԺ պատգամավորների մի մասը ևս ունի վայրի կենդանիներ: Հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանն իր առանձնատանն ունի գազանանոց, որտեղ պահում է տարբեր կենդանիներ, այդ թվում՝ առյուծներ ու վագրեր, Մանվել Գրիգորյանը՝ ջայլամներ, վագրեր, Մուշեղ Պետոյանը արջ է պահում, և այլն: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը ևս վայրի կենդանիների, մասնավորապես՝ վագրերի սիրահար է: Նա այդ սերը չի թաքցնում և մերթ ընդ մերթ իր վագրերի լուսանկարները հրապարակում է սոցիալական ցանցերի իր էջում: «Ես պաշտոնյա չեմ, Ծաղիկ Ռուբոն եմ, ունեմ իմ հարգանքը, ապրած կյանքը հասարակության մեջ, պարզապես պատգամավոր եմ, որ ներկայացնում եմ ժողովրդի շահերը Ազգային ժողովում: Ես դա չեմ համարում պաշտոն: Ես վագրերին չեմ վաճառում կամ ինչպե՞ս կարող եմ տալ մեկին, ով չի կարող պահել: Վագրերին վնասելը, սպանելը հանցագործություն է, լեզուս էլ չի բռնում նրանց վրայով սատկել ասելը, եթե պահողի մեղքով է, ես հանցագործություն եմ համարում»,-ասում է Ռ. Գևորգյանը: Նա չասաց, թե ամսական որքան գումար է ծախսում վագրերի համար, նշելով, որ եթե կենդանիներին պահում է, ուրեմն իրեն անհանգստություն չեն պատճառում: Ռուբեն Գևորգյանը պատմեց, որ 3 տարի առաջ ունեցել է նաև թանկարժեք առյուծ՝ «Չյոռնի գրիֆ»: 5-6 տարի պահելուց հետո կենդանուն նվիրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Վերջինս էլ առյուծին ուղարկել է Գանձասարի Վանք գյուղի գազանանոց: «Եղբորս մահվան օրը (ազատամարտիկ Սամվել Գևորգյանի- հեղ.) դատարկ չգնալու համար առյուծներով գնացի Արցախ: Երևի խորհուրդ ուներ առյուծներին Ղարաբաղին նվեր տալը, թող նրանք մռնչան և իրենց մռնչոցը թուրքին վախացնի, սարսափի մեջ գցի»,- նշեց Ռ. Գևորգյանը: Ռուբեն Գևորգյանը նեղսրտել էր, որ լրատվամիջոցները կենդանիներ պահելու «գեղեցիկ երևույթը» «սևացրել» են՝ դրան անդրադառնալով բացասական երանգով: Պատգամավորն ասում է, որ այդ մասին գրողներն էլ եթե տեսնեն վագրերի ապրելու պայմանները, գուցե նրանք էլ խանդով լցվեն տվյալ տարածքի ու բնակավայրի հանդեպ: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում vagr3