Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանում ապրող հայերը սկսել են ավելի վատ ապրել» (տեսանյութ)

Քաղաքականություն
index3

Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի պատմիջոցները չեն կարող շրջանցել ԵՏՄ անդամ երկրներին։ Բելառուսն ու Ղազախստանը այդ պտուղները արդեն համտեսում են։ Հայաստանի համար դեռ ամեն ինչ առջեւում է։ Ռուսաստանյան տնտեսության վայրիվերումները Հայաստանում զգում են մշտապես։ Ռուբլու արժեզրկումն անուղղակի ազդեցություն թողեց մեր երկրի վրա, ասում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը.«Ռուսաստանում ապրող հայերը կրճատեցին իրենց տրանսֆերները , սկսել են ավելի վատ ապրել»։ Մինչ Երեւանում քննարկում են ազդող կամ դեռ սպասվող պատժամիջոցների հետեւանքները նաեւ մեր տնտեսության վրա, Բրյուսելում արդեն որոշել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգել մինչեւ Սեպտեմբեր։ Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահերի բախման կենտրոնում։ Ակնհայտ է, որ Հայաստանը արդեն չի կարող դիրքորոշում ցուցաբերել, որը ձեռնտու չի լինելու Ռուսաստանին։ ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում ՌԴ լիազորությունների դադարեցման վերաբերյալ քվեարկությանը Հայաստանը ձեռնպահ է եղել։ Իսկ ահա Հունաստանի շնորհիվ, Ռուսաստանը զերծ է մնացել նոր պատժամիջոցներից։ Բրյուսելում Հունաստանը հայտարարել է, որ չի ուզում շարունակել հակամարտությունը ռուսների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում