Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միայն իշխանափոխությամբ կարելի է բացառել նման ապիկարությունները»

Քաղաքականություն
araqel

«Առաքելություն» կուսակցության  քաղաքական խորհուրդը խորը վրդովմունք է հայտնում դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների հանդեպ դրսևորված լկտի ու սանձարձակ բռնության կապակցությամբ :Անհանդուրժելի է ոստիկանի համազգեստով դրսևորվող խուլիգանական պահվածքը: «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարում է. ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է և իրավունք ունի ԼեռնայինՂարաբաղի տարածքում ծավալել քաղաքական գործունեություն ճիշտ այնպես, ինչպես որ ԼեռնայինՂարաբաղի ցանկացած քաղաքացի՝ ՀՀ-ում. վերջինի օրինակները առավել քան ակնառու են ու բազմաթիվ: ԼեռնայինՂարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում արցախահայության համար առաջին հաղթաթուղթը ազատ, լիիրավ ու ժողովրդավարական հասարակության կառուցումն է: Այս միջադեպը լրջագույն հարված էր վերոհիշյալ աղափարին: Այս միջադեպը օրգանական շարունակությունն է բիրտ ուժի ցուցադրմամբ ուղեկցված բռնությունների, որոնց միակ շահառուն օրվա իշխանավորներն են: Միայն անհապաղ իշխանափոխության, այնուհետ ազատ ու արդար ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունների գոյության պարագայում է հնարավոր բացառել նման օրինակ ապիկարությունները: «Առաքելություն»կուսակցության քաղաքական խորհուրդ