Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որոշում՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» (տեսանյութ)

Քաղաքականություն
shant6

Քիչ առաջ «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով դատարանը որոշում կայացրեց՝ անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի վճիռը։ Հիշեցնենք, դատավճռի համաձայն, Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման, նրա որդի Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարի պայմանական ազատազրկման: Ալբերտ Մարգարյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ դատարանը նրան անմեղ ճանաչեց, իսկ խուլիգանություն կատարելու համար դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Մյուս ընկերները եւս դատապարտվեցին 2-7 տարվա ազատազրկման։ Այսօրվա նիստին ներկա էր նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ մեջքով էր կանգնել դեպի դատարանը։ Իսկ որոշման հրապարակումից հետո հայտարարեց. սա ընդդեմ Հայաստանի Հանրապետության որոշում էր եւ հեռացավ։ Մինչ որոշման հրապարակումը Րաֆֆի Հովհաննիսյանը նշել էր. «Շանթն ու ընկերները քաղբանտարկյալներ են, իսկ Սերժ Սարգսյանն անհապաղ պետք է հեռանա Հայաստանից»։