Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարբերություն չկա օտար զավթիչի և սեփական օլիգարխիկ զավթիչների միջև»

Քաղաքականություն
3610dc9b816fe80917354dfd600ebd34

2015թ. հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ավտոերթը դեպի Արցախ կանխվեց «Ազատ» Արցախի մուտքի մոտ` ոհմակի կողմից, որոնց զգալի մասը կրում էին ոստիկանական համազգեստ: Կատարվածը, եթե ներկայացվեր առանց մեկնաբանության, յուրաքանչյուրի մոտ տպավորություն կձևավովեր, որ Ադրբեջանական դիվերսիոն գումարտակ է ներթափանցել Հայաստան: Միայն ոխերիմ և մարդկային կերպարանք չունեցող թշնամին չէր թողնի նահանջի միջանցք և կշարունակեր հետապնդել: Այնուամենայնիվ, մեր հասարակության համար ծանոթ ձեռագիր է, ինչի ականատեսն ենք եղել 2003թ. ապրիլի 12-ի գիշերը` Բաղրամյան պողոտայում, 2007թ. մայիսի 9-ին` Նալբանդյան փողոցում, և 2008թ. մարտի 1-ին: Ոհմակը թույլ չտվեց Արցախ մուտք գործեն նրանց, որոնք, ժամանակին, առանց վարանելու, իրենց կյանքը նվիրաբերել էին Արցախ աշխարհին: Այսօր նրանց ընտանիքների ներկայությամբ նսեմացնում ու ծեծի են ենթարկում, ինչը, ժամանակին, թուրքի երազանքն է եղել: Մենք դիմում ենք հասարակության կողմից մեծ հարգանք վայելող, նաև Արցախի ազատամարտի մասնակից Պարգև Սրբազանին` համացանցում վերոնշված կադրեր տեսնող, սահմանը պահող զինվորին արդյո՞ք հավատ կներշնչի օր ու գիշեր իշխանական ու ոչ իշխանական քարոզչությունը հայրենասիրության ու միասնության մասին, և այն դեպքում, երբ իրական թշնամին յուրաքանչյուր օր երազում ու փորձում է մտնել մեր տունը: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, խորը ցավ ապրելով կատարվածի համար, դիմում է ամբողջ հայությանը` Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, ժամանակն է սթափվենք, խեղդենք մեր միջի ստրուկը և հասկանանք, որ որևէ տարբերություն չկա օտար զավթիչի և սեփական օլիգարխիկ զավթիչների միջև: Ժամանակն է անհրաժեշտ պահին ոտքի կանգնենք և մեր Հայրենիքը ազատագրենք ոչ միայն զավթիչներից, այլև նրանց թողած կեղտոտ ժառանգությունից: Աստված օգնական Հայ ժողովրդին: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդ