Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանն է կրակի վրա յուղ լցնում. Ա. Սադոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
91de56d1831bef5e42f1c0d2d29764cf

Անդրադառնալով Գյումրու ոճրագործությանը՝ «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն այսօր նշել է՝ դա հրաման էր, որը նա կատարում էր. «Եթե հրաման չէր, դա կիսախփնված մարդու հանցա՞նք էր: Եթե ռուսի ուղեղն ուտում են արեւմտյան կողմը, նշանակո՞ւմ է, որ դա խայտառակ բան է: Պերմյակովի ուղեղը կերել են, կաթացրած ուղեղով դուրս է եկել»: ԱԺ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշում է, որ տվյալներ ունի՝ այսօր Գյումրիում ռուսներին խանութներում չեն սպասարկում. «Դա շատ բացասական երեւույթ է: Պետականությունը չպետք է շփոթել ժողովրդի հետ: Այսօր պետք է հասկանաք նաեւ քաղաքական գործիչների զսպվածությունը: Ինչ է, ա՞ղ լցնենք այդ վերքի վրա: Եթե կան կազմակերպիչներ, դա ռուսական կողմը չէ: Այսօր սահմանային լարվածությունն ինչի՞ հետ է կապված: Դեռ հարց է՝ Գյումրի դեպքը թուրքակա՞ն կողմից է, թե՞ մեկ այլ ուժերի կողմից, որն ուղղված է Ռուսաստանին»: Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի հետ կապված Արշակ Սադոյանն ասում է, որ իրեն կոչ են անում, որ այս օրերին կրակի վրա յուղ չլցնի, բայց Քոչարյանը լցնում է: Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութով