Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԻՎԵԿԸ ԳՈՀ Է ՀԱՅ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՑ

Սպորտ

19 հայ ֆուտբոլային մարզիչներ ՋԻՌԱ ծրագրով այս օրերին որակավորում են անցնում, որից հետո կստատան Բ կարգի լիցենզիա: Տեսական քննությունները բարեհաջող հանձնելուց հետո երիտասարդ մարզիչները այսօր ավարտեցին նաեւ գործնական քննությունները:

Ծրագիրը իրականացնելու նպատակով Երեւան ժամանած չեխ մասնագետ Զդենեկ Սիվեկը ընդհանուր առմամբ գոհ էր քննություններից, որոնց արդյունքները հայտնի կդառնան առաջիկայում: Գործնական քննությունների ժամանակ հայ մարզիչները պատանեկան տարբեր տարիքային ֆուտբոլային թիմերով ցուցադրում էին իրենց հանձնարարված տարբեր ֆուտբոլային առաջադրանքներ: Քննությունները բարեհաջող հանձնած մարզիչները ստանալով Բ կարգի լիցենզիա իրավունք կունենա մարզչական գործնեություն իրականացնել մանկապատանեկան թիմերում: Այս ոլորոտւմ մեկ տարի ակտիվ գործողություն ծավալելուց հետո մարզիչները իրավունք կստանան մասնակցել նաեւ Ա կարգի լիցենզիայի քննություններին:

Հետագայում Ա կարգի լիցենզիա ունեցող մարզիչները հնարավորություն կստանան մասնակցելու քննությունների` «ՊՌՈ» կարգի լիցենզիա ձեռք բերելու համար: «ՊՌՈ» կարգի լիցենզիան հնարավորություն կտա մարզիչներին մարզելու յուրաքանչյուր ակումբ եւ յուրաքանչյուր ազգային հավաքական: