Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ԿԱՆ ՄԻԱՅՆ ՏՂԱՆԵՐԻՑ

Սպորտ

Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության ավարտին մնացել է ընդամենը 2 տուր:

10 տարեկանների պայքարում 7-րդ տուրից հետո մեր շախմատիստներից 5-ական միավոր են վաստակել Հովհաննես Գաբուզյանը եւ Ռաֆայել Գաբրիելյանը: Նրանք 1.5 միավորով զիջում են առաջատարին եւ լավագույն դեպքում կարող են բրոնզե մեդալի հավակնել:

12 տարեկանների մեջ 5.5 - ական միավոր են վաստակել Սամվել Տեր- Սահակյանը եւ Հայկ Թամազյանը:

14 տարեկանների պայքարում մեր մասնակիցները ցածր արդյունքներ են ցույց տալիս, իսկ ահա 16-ների մեջ 2-րդ տեղում է ընթանում Զավեն Անդրեասյանը, որը վաստակել է 5.5 միավոր եւ ընդամենը կես միավորով է հետ մնում առաջատարից, որը Ռուսաստանը ներկայացնող Պողոս Նահապետյանն է: 18-ների պայքարում միջազգային վարպետ Արման Փաշիկյանը դեռ 6-րդ հորիզոնականում է ընթանում:

Աղջիկների պայքարում արդյունքները առաջվա պես ցածր են, եւ մեր շախմատիստուհիներից ոչ մեկը մեդալի չի հավակնում:

«ՄԻԿԱՆ» ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ

Իտալիայում ընթանում շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Կանանց պայքարում հանդես է գալիս նաեւ Երեւանի նորաստեղծ «Միկա» ակումբը: Առաջին 2 տուրերում հայկական ակումբը պարտություններ կրեց սակայն հաջորդ 2-ըս հաջող ստացվեցին: Վեջին 4-րդ տուրում «Միկան» 3.5 – 0.5 խոշոր հաշվով հաղթեց «Ստուգեյագերս» թիմին: Մեր թիմից հաղթնակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Նինո Կուրտսիձեն եւ Օլգա Ալեքսանդրովնան, իսկ Նելլի Աղինյանը ոչ-ոքի խաղաց: Այժմ «Միկան» 11 թիմերի շարքում գտնվում է 7-րդ հորիզոնականում:

Տղամարդկանց պայքարում հայ շախմատիստները հանդես են գալիս ռուսական թիմերում: Լեւոն Արոնյանի` «Տոմսկ-400»-ը վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Ռաֆայել Վահանյան եւ Վլադիմիր Հակոբյանի` «Ուրալը» 3-րդ տեղում է;