A
A
Վայքն ունեցավ հանրապետական քաղաքապետ
Վայոց ձորի Վայք քաղաքն արդեն քաղաքապետ ունի։ Երեկ կայացած ընտրությունների արդյունքում միակ թեկնածուն՝ հանրապետական Արագած Սաղաթելյանը, ստացել է 1924 քվե։ 5224 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 2105-ը։ Անվավեր է ճանաչվել 72 քվեաթերթիկ։ Հիշեցնենք, որ մյուս թեկնածուն՝ անկուսակցական Ալեքսան Սիմոնյանը, ինքնաբացարկ էր հայտնել։ Կառավարությունը ընտրությունների անցկացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրել է 2,242,480.0 դրամ, ոստիկանությանը՝ 535,422.4 դրամ։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերի 6-ին Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ։ Իսկ Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը նշանակվեց Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան։