Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե կա հնարավորություն, ինչի՞ չօգտվել». ՀՅԴ-ական

Քաղաքականություն
hyd2

Դաշնակցությունը միանում է փոփոխությունների գաղափարին, ստեղծում է պայմաններ, բոլորն օգտվում են այդ պայմաններից, հետո հայհոյում են Դաշնակցությանը: Մենք կնախաձեռնենք կոնսուլտացիաներ մտավորականների, հասարակության տարբեր շերտերի հետ. Այսօր հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ շեշտելով. «Հլը տեսեք, թե ովքեր են իշխանության մեջ, դաշնակցությունը վերջին տեղում է»։ Մանրամասնելով սահմանադրական փոփոխությունների իրենց տեսլականը՝ նա մասնավորապես ասել է. «Վարչապետի հետ կապված մենք սահմանափակել ենք նրա լիազորությունները, եւ նա չի կարող կրկնել այն, ինչ այսօր ունի նախագահը: Ավելի մեծ թվով մարդիկ ենք մասնակցելու որոշումների կայացմանը: Կեղծիքներ միշտ էլ կարող են լինել, Ամերիկայում էլ են կեղծիքներ անում: Էս փոփոխություններից հետո իշխանությունը թուլանում է, մենք մեծացնում ենք հնարավորությունը ընդդիմադիր պայքարի»: Ըստ Արմեն Ռուստամյանի՝ չկա էնպիսի քաղաքական ուժ, որ չի ուզում գալ իշխանության. «Մենք էդ իշխանության մեջ եղել ենք: Չի կարող այսօր դաշնակցությունը լինել մի իշխանության հետ, որի հետ մեր պատկերացումները չեն համապատասխանում: Էսօր էլ եթե ուզենք, կմտնենք կոալիցիա, ինչ է եղել: Ընդդիմության մոտ էլ որոշակիություն չեմ տեսնում: Ինչն է ուզում փոխել. Եթե սկզբում չի ասում, թե ինչն է գալու փոխելու, նրա իշխանության գալը վտանգավոր է: Ով էլ էս համակարգով եկավ, օտարվելու է ժողովրդից»: Անդրադառնալով ՀՅԴ-ական Արա Նռանյանի՝ ԵՏՄ-ում պաշտոն ստանալուն, Աղվան Վարդանյանը մեկնաբանել է. «Եթե կա հնարավորություն, ինչի՞ չօգտվել»: