Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ իրավունքներ ունեն ՀՀ քաղաքացիները ԵՏՄ անդամ երկրներում. fact.am

Տնտեսություն
ETM-Arm

Միության  անդամ  պետությունների  քաղաքացիները  (այդ  թվում  և  ՀՀ  քաղաքացիները) իրավունք  են  ստանում  աշխատելու  անդամ  ցանկացած  երկրում  առանց  աշխատանքի  թույլատվության:  ԵՏՄ  պայմանագրով  շեշտվում  է,  որ  անդամ երկրները սահմանափակումներ  դնելու  իրավունք  չունեն՝  սեփական  ազգային  աշխատանքային  շուկան  պաշտպանելու  համար: Այս մասին հայտնում է <Փաստ լրատվական>-ը: Միության  անդամ  բոլոր  քաղաքացիների  ու  նրան  ընտանիքների  սոցիալական  ապահովվածության  հարցերը,  բացառությամբ  կենսաթոշակային  պարտավորությունների,  իրագործվում  են  նույն  կարգով  ու  պայմաններով,  ինչ  տեղի  քաղաքացիների  համար: Դրանից  բացի  աշխատողները  հնարավորություն  են  ստանում  աշխատելու  ոչ  միայն  աշխատանքային,  այլև  քաղաքացիական-իրավական  պայմանագրով,  ինչը  զգալիորեն  ընդլայնում  է   օրինական աշխատանքային  գործունեության  ոլորտը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում