A
A
Ալեքսանդր Բերեզովսկին հրաժարական է տվել
Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին հրաժարական է տվել: Ինչպես հայտնում են ֆեդերացիայի լրատվական ծառայությունից, Ալեքսանդր Բերեզովսկին երեկ ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստ է հրավիրել, որի ժամանակ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Նա իր որոշումը հիմնավորել է հիմնական աշխատավայրում ծանրաբեռնված լինելու հանգամանքով: Գործկոմը ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել հեծանվասպորտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն Մարտին Շարբաթյանին: Հավելենք, որ Ալեքսանդր Բերեզովսկին, ով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու ավագ եղբայրն է, հեծանվասպորտի ֆեդերացիան ղեկավարում էր 2009 թվականից: