Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԸ ՁԱԽՈՂՎԵՑԻՆ

Սպորտ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտվեց ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին 3 հայ մարզիկներ: Սպասելիքները մեծ էին հատկապես միջազգային բազմաթիվ մրցաշարերում հաղթանակած Արմեն Նազարյանից, սակայն փորձառու ձյուդոյիստը 2 հաղթանակ տոնելուց հետո 3-րդում պարտվեց եւ թողեց մրցադաշտը: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Հավհաննես Մալխասյանը: Իսկ Լեւոն Գալստյանը անհաջողության մատնվեց հենց առաջին փուլում:

Իսկ ահա Իրանի Զանջակ քաղաքում կայացավ այդ երկրի մարմնամարզության բաց առաջնությունը, որին մասնակցած հայաստանցի 3 մարզիկները հաջող հանդես եկան: Վահան Ստեփանյանը հաղթեց օղակների վարժությունում, Հարություն Մեղդիկյանը՝ պտտաձողի վրա, Արտյոմ Ավտեյանը՝ զուգափայտի: