Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
Sargsyan-Serzh4

ԲՀԿ-ական պատգամավոր Մուրադ Գուլոյանը չի կարող ասել, թե ինչու է վերջապես եկել Ազգային Ժողով, նա ընդհանրապես ոչինչ չի կարող ասել Նրա փոխարեն դա կասի ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը՝ սպասվում է արտահերթ նիստ երկրում ստեղծված ֆինանսատնտեսական աղետալի վիճակի օրակարգով. «Ներդրումներ չունեցանք եւ արտահանման ծավալը չանցավ 1,5 միլիարդ դոլարից»։ Հանրապետական Մանվել Բադեյանն անգամ համոզված է արտահերթ նիստի անհրաժեշտության մեջ։ Երկրում խուժապային տրամադրություններ են. «Տեղյակ եմ, որ խանութներ են փակվում, տեղյակ եմ, որ ձեւավորվում է տարադրամի սեւ շուկա»։ Արտահերթ նիստը պետք է ճգնաժամից դուրս գալու ուղիներ ասի, որպեսզի, պարոն Բադեյանի բառերով, ժողովուրդն իր գլխի գալիքն իմանա։ Գագիկ Մելիքյանի կարծիքով, Հայաստանի իշխանությունը ոչ մի կապ չունի հուսահատության հասցնող այս վիճակի հետ. «Իր ազդեցությունն ունենում է հիմնականում Ամերիկայի կողմից վարվող քաղաքականությունը, որն ամբողջությամբ դադարեցրել է դոլարի ինտերվենցիան ընդհանրապես ամբողջ աշխարհում»։ Կառավարությունն, ըստ պարոն Մելիքյանի վերահսկում է իրավիճակը։ Սակայն ինչու՞ խուճապը չի դադարում։ Ըստ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի՝ «խուճապային իրավիճակը ժողովուրդն է քցում»։   Ավելին՝ տեսանյութով