Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ գրասենյակի ղեկավարն ավարտում է առաքելությունը

Հասարակություն
10834610_1564458340434933_595539153_o

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Պավլյուկին արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով նրան հաջողություն հետագա գործունեությունում: Հովհաննես Մանուկյանը նշել է, որ, չնայած կարճատև համագործակցությանը, ԵԽ մանդատի շրջանակում հաջողվել է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնց շարունակականությունը համապատասխանում է ՀՀ կառավարության ծրագրային փաստաթղթերին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ արդարադատության նախարարի և նրա թիմի հետ աշխատանքը իրենց համար առողջ համագործակցության լավագույն օրինակներից է և հավելել, որ նախարարության կողմից ներկայացված հարցադրումներն ընդգրկվելու են ՀՀ-ԵԽ 2015-2017 թվականների գործողությունների ծրագրի առաջնահերթություններում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հետագա հնարավոր համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարար տեղակալ Արման Թաթոյանը: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն