Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտ» գործարանի հայտարարությունը

Կարևոր լուրեր Տնտեսություն
26.03.24

''Նաիրիտ Գործարան " ՓԲԸ պաշտոնական հայտարարություն Հնարավոր կրճատումների և աշխատավարձի մասով պարտքերի մարման հետ կապված տարակարծություններից խուսափելու և կոլեկտիվին ու հանրությանը ''Նաիրիտ Գործարան " ՓԲԸ դիրքորոշումը ներկայացնելու նպատակով` ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ. 1. աշխատողների հնարավոր կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա պարտքերի կուտակումը կանխելու նպատակով: 2. Աշխատողների թվաքանակի հնարավոր կրճատման դեպքում ''Նաիրիտ Գործարան " ՓԲԸ գործելու է բացառապես գործող` ՀՀ օրենսդրության սահմաններում , այն է` • ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, մինչև հնարավոր կրճատման օրը, աշխատողները գրավոր կծանուցվեն այդ մասին, • ''Նաիրիտ Գործարան" ՓԲԸ աշխատակիցներից յուրաքանչյուրի հետ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքին կկատարվի վերջնահաշվարկ (այդ թվում` աշխատավարձի գծով պարտքերի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով):  (Հոդված 130. Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը. 1. Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշժվարկի այլ կարգ նախատեսված չէ: 3. Ոչ ոք և երբևէ չի հայտարարել, որ ''Նաիրիտ Գործարան" ՓԲԸ աշխատողներին չեն վճարվի աշխատավարձի մասով կուտակված պարտքերը: 4. ''Նաիրիտ Գործարան" ՓԲ ընկերությունը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողների հետ: Նոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես ''Նաիրիտ Գործարան" ՓԲԸ ներկայիս աշխատակիցների հետ: 5. Համաձայն ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հայտարարության` 2014թ-ի դեկտեմբերին ''Նաիրիտ Գործարան" ՓԲԸ աշխատակիցներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ: ''Նաիրիտ Գործարան" ՓԲԸ տնօրինություն