Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դինամոյի» ըմբիշները ձախողեցին Իրանում

Սպորտ
ըմբշ

Իրանի Աբադան քաղաքում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային անդրանիկ առաջնությունը: Հայաստանն այդ մրցումներում ներկայացրեց «Դինամո» մարզական ընկերության թիմը: Մերոնք չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը և ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: Հայ ըմբիշները առաջին տուրում ոչ ոքի՝ 4:4 ավարտեցին Իրանի թիմի հետ մրցամարտը: Հաջորդ երկու տուրերում «Դինամոն» զիջեց Թուրքիայի ու Կուբայի ներկայացուցիչներին եւ իր խմբում գրավեց վերջին տեղը: Մեր թիմից լավ տպավորություն թողեց միայն Էդգար Սարգսյանը, որը հաղթեց իր բոլոր գոտեմարտերը: Աշխարհի ակումբային անդրանիկ առաջնության հաղթող դարձավ Իրանի «Պաստոր» թիմը, որը եզրափակիչում 6:2 հաշվով հաղթեց Դոնի Ռոստով քաղաքը ներկայացնող Վարդերես Սամուրղաշևի անվան ակումբին: Չեմպիոնն ու արծաթե մեդալակիրն ստացան համապատասխանաբար 25000 եւ 15000 դոլար պարգեւ: