Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկրաշարժի հետևանքների համար մեղավոր էին նաև բնակիչները» (տեսանյութ)

Հասարակություն
Anushik-erkrasharj

«1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքները կանխատեսելի էին»,-կարծում է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության շենքերի և շինությունների սեյսմակայունության կենտրոնի բաժնի պետ Գուրգեն Ամալյանը։ Նրա համոզմամբ՝ փորձը ցույց է տվել, որ հատկապես թույլ զարգացած երկրներում երկրաշարժները անդառնալի կորուստներ են բերում. «Այն երկրները, որտեղ թույլ է զարգացած տնտեսությունը, շենքերը կառուցվում են ոչ այնքան հաշվի առնելով սեյսմիկ անվտանգությունը, քանի որ այդ դեպքում դրանք ավելի թանկ կարժենան, ինչը միշտ չէ, որ կապահովի դրանց վաճառքը»: Պարոն Ամալյանը ցավով է նկատում, որ Սպիտակի երկրաշարժի աղետաբեր կորուստների համար մեղավոր էին նաև բնակիչները. «Մենք բնավորություն ունենք զբաղվել ինքնագործունեությամբ՝ մեր տները վերաձևափոխել, սենյակները իրար միացնել, ձեռնահարկ կառուցել, պատերի մեջ դարակներ շարել, պատշգամբներ ավելացնել, ինչը թուլացնում է տան հիմքերը: Գյումրեցի շատ ընտանիքներ հետո խոստովանում էին, որ եթե ձեռք չտային իրենց բնակարանների պատերին, գուցե կարողանային փրկել իրենց երեխաներին»,-եզրափակեց նա: