Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ֆուտբոլիստները կպայքարեն Ադրբեջան մեկնելու համար

Սպորտ
sport-futbol-patani

ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում կայացել է 2016 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունների նախնական փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը ընդգրկվել է ընտրական 9-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Անգլիայի, Պորտուգալիայի եւ Սան Մարինոյի ընտրանիները: Որակավորման խաղերը տեղի կունենան Պորտուգալիայում, իսկ եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Ադրբեջանում: Մեր մինչեւ 19 տարեկանների հավաքականը հանդես կգա ընտրական 12-րդ խմբում, որտեղ ընդգրկվել են նաեւ Չեխիայի, Սերբիայի եւ Էստոնիայի այդ տարիքային թիմերը: Որակավորման փուլի մրցաշարը տեղի կունենա Էստոնիայում, իսկ եզրափակիչ մրցաշարը` Գերմանիայում: