Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ ամսում 288 ճանապարհային պատահար

Հասարակություն
9ae81804d7b0fa3a0d784f009c35e0b0

Նոյեմբեր ամսվա ճանապարհատրանսպորտային պատահարների համեմատական վիճակագրություն

2014 թ. նոյեմբեր ամսին ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 288 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 23 և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 395 քաղաքացի:
2013 թ. նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 273 պատահար, որոնց հետեւանքով զոհվել էր 19, մարմնական վնասվածք ստացել՝ 376 քաղաքացի:

11 ամիսների ճանապարհատրանսպորտային պատահարների համեմատական վիճակագրություն

2014 թ. 11 ամիսներին ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2900 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 276 և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 4114 քաղաքացի:
2013 թ. նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 2600 պատահար, որոնց հետեւանքով զոհվել էր 295, մարմնական վնասվածք ստացել՝ 3701 քաղաքացի: