Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմասնակցի աշխարհի անդրանիկ առաջնությանը

Սպորտ
sport-hunahromeakan

Դեկտեմբերի 3-5-ին Իրանի Աբադան քաղաքում կանցկացվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային անդրանիկ առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանն այդ մրցումերում կներկայացնեն Երեւանի «Դինամո» մարզական ակումբի ըմբիշները: Նրանք են Գոռ Ներսիսյանը (59 կգ քաշային կարգ), Հովհաննես Վարդերեսյանը (66կգ), Արմեն Մելիքյանը (71կգ), Ռուբեն Ղարիբյանը (75կգ), Էդուարդ Սարգսյանը (80կգ), Արգիշտի Աբգարյանը (85կգ) եւ Կարեն Աբգարյանը (98կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային անդրանիկ առաջնությանը կմասնակցեն 12 երկրների 14 թիմ: Հայաստանից ու Իրանից բացի, հայտ են ներկայացրել նաեւ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Հունգարիայի, Ղրղըզստանի, Չինաստանի, Կուբայի, Սիրիայի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ակումբները: Հայ ըմբիշներն այսօր Թեհրանի Ազադի անվան ըմբշամարտի համալիրում անցկացրել են առաջին պարապմունքը: Եվս մեկ մարզում նախատեսված է 17:00-ին: Վաղը առավոտյան 10:00-ին բոլոր մասնակիցները հատուկ չվերթով Թեհրանից կմեկնեն Աբադան: Վաղը երեկոյան տեղի կունենա կշռման արարողությունը: Դեկտեմբերի 4-ին կկայանան խմբային փուլի գոտեմարտերը, իսկ հաջորդ օրը՝ եզրափակիչները: