Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավոտյան եւս 15 երեխա է հոսպիտալացվել

Հասարակություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

Բժիշկների հորդորներով, մասնագետների հսկողության տակ գտնվելու նպատակով, այսօր առավոտյան ժամը 9-ից մինչև 13-ը հոսպիտալացվել է Եղվարդի մանկապարտեզի 3-6 տարեկան ևս 15 երեխա։ Նրանց բոլորի վիճակը բավական թեթև է։ Արդյունքում այս պահի դրությամբ բուժհաստատություններում բուժվում է 64 երեխա, որից 46-ը`Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում։ 18 երեխա տեղափոխվել է Երևան, որից 17-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկականկենտրոն: Եւս 7 երեխաստանում է  ամբուլատոր բուժում: Բոլոր բուժհաստատություններում փոքրիկներն ստանում են պատշաճ բժշկական մասնագիտական օգնություն։ Հիվանդներն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով։ Մասնագետների գնահատմամբ բոլոր երեխաների առողջական վիճակն ունի դրական դինամիկա: Երեխաների առողջական վիճակի և հակահամաճարակային աշխատանքների մասին նախարարը պարբերաբար զեկուցում է ՀՀ վարչապետին։