Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկելու համար հայտեր են ընդունում

Հասարակություն
727f0ef4e1f87fdefb99d7a7fca651c7

ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբը ընդունում է նոր անդամների թեկնածուների հայտեր: ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը կազմակերպում է նոր անդամների ընդգրկում: Դիտորդական խումբը Ձերբակալված անձանց պահելու վայրերում պահվող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող վերահսկող մարմին է: Խումբը գործում է հասարակական հիմունքներով : Յուրքանչյուր հասարակական կազմակերպություն Դիտորդական խմբի կազմում կարող է առաջադրել մեկ նոր անդամի թեկնածու: Գործերը ընդունվում են ամեն օր, բացի կիրակի և տոն օրերից, ժամը 10.00-ից մինչև 17. 00-ն` Դիտորդական խմբի գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել hասցե՝ Երևան, Դեմիրճյան 29-1Ա ։ Հեռ. 010 56 87 42, 077 85 99 66: