Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոճանապարհային խախտում կատարած անձինք կազատվեն տույժ-տուգանքներից (տեսանյութ)

Հասարակություն
azh2

Մինչեւ 2012թ. հունվարի մեկը ավտոճանապարհային խախտում կատարած անձինք կազատվեն տույժ-տուգանքներից: Բացի այդ. «Բոլոր այն դեպքերում, երբ անձինքը կվճարեն մայր գումարը 6 ամսվա ընթացքում, նրանք կազատվեն տույժեր եւ տուգանքներից», -ասում է Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը: Կառավարության այս առաջարկը քննարկվեց ԱԺ արտահերթ նիստում: Որպես առավելագույն շեմ` գործադիրն առաջարկում է 200 հազար դրամը: ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը հիշեցրեց, որ ճանապարհներին տեսանկարահանող սարքերը տեղադրվել են 2011թ կեսերից։ «Հունվարի մեկ սահմանելով` մենք առանձնապես մեծ օգուտ չենք տալիս քաղաքացիներին, քնաի որ այդ կես տարվա մեջ եւ արագաչափերն էին քիչ տեղադրված, եւ տեսանկարահանող սաքերն էին քիչ տեղադրված, հետեւբար նշանակաված տուգանքներն էլ այդքան մեծ չեն»: «Այս խնդիրը ի սկզբանե կապել արագաչափերի ու տեսախցիկների տեղադրման հետ, կարծում եմ ճիշտ չէ, այն ավելի լայն է»,- նշեց Հովհաննես Սահակյանը: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց ընդհանրապես հետ տանել այս նախագիծը: Ըստ նրա` այն հակասահմանադրական բազմաթիվ դրույթներ է ներառում, մասնավորապես խախտվել է սեփականության իրավունքը. «Այս նախագծով ու գործողով ԴԱՀԿ-ին տվել ենք դատական ֆունկցիա»: Նրան բարկացնում է հատկապես այն հանգամանքը, որ Կառավարությունը որպես հիմնավորում բերում է այլ երկներում կիրարվող փորձը. «Այ ձեր ցավը տանեմ, մենք ապրում ենք ՀՀ-ում, ինքնուրույն պետություն, Սահամանդրություն: Ուրեմն ման ենք գալիս` որ երկրում, որ մոլորակի վրա ինչ ձեռնտու բան կա, գտնում, բերում ենք, ուզւոմ ենք այստեղ կիրառենք: Ըտենց չի լինի»: Նախագիծը կքվեարկվի առավոտյան: