Արտավազդ Փելեշյանը վերջերս վատացել և հիվանդանոց է տեղափոխվել. Առավոտ
Վավերագրական կինոյի վարպետ Արտավազդ Փելեշյանի առողջությունը վերջերս վատացել էր եւ նա հիվանդանոց էր տեղափոխվել: Aravot.am-ի տեղեկություններով վարպետն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ Մոսկվայի իր տանն է, ինչը հաստատեց նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Պարոն Գեւորգյանը Aravot.am-ին փոխանցեց, որ մաեստրոյի ինքնազգացողությունը լավ է, եւ նույնիսկ հեռախոսով խոսել են Փելեշյանի ֆիլմերը Սկորսեզի հիմնադրամի ու Հայաստանի ազգային կինոկենտրոնի պայմանավորվածության արդյունքում վերականգնելու մասին, ինչպես դա արվել է Փարաջանովի «Նռան գույնի» դեպքում: Ըստ որոշ լուրերի, Արտավազդ Փելեշյանը նեղսրտել էր ՀՀ մշակույթի նախարարից, քանի որ Հասմիկ Պողոսյանը խոստացել էր, որ 2015-ի գրահրատակչական ցանկում կլինի նաեւ Փելեշյանի մասին գիրքը՝ նրա մասին հոդվածներով ու բացառիկ լուսանկարներով, սակայն հարցը մնացել էր առկախ: Չնայած գիրքը պատրաստ է, թարգմանություններն արված ու ամեն ինչով հանդերձ՝ հանձնված նախարարությանը: Մանրամասներն՝ այստեղ