Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանի քաղաքացին ՀՀ-ում ստացել է կեղծ անձնագիր

Հասարակություն
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Վրաստանի Հանրապետության քաղաքացուն կեղծ հիմքերով անձնագրավորելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` 2008 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնականի անձնագրային ծառայությունից Վրաստանի Հանրապետության քաղաքացին ստացել և մինչև 2014 թվականը օգտագործել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կեղծ անձնագիր: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ