Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հոկեյիստները գրավեցին 3-րդ տեղը

Սպորտ
sport-hokej

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտված տափօղակով հոկեյի միջազգային մրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականը արժանացել է բրոնզե մեդալի: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: 3-րդ տեղի համար մրցախաղում մեր թիմը հաղթել է Չեխիայի Մորավսկո-Սիլեզյան երկրամասի հավաքականին: Մրցաշարի հաղթող է դարձել Բելառուսի պատանեկան հավաքականը, իսկ 2-րդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի ընտրանին: Ի դեպ, մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել Հայաստանի հավաքականի դարպասապահ` Լեւոն Ստեփանյանը: