Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԲ-ն հերքում է, որ կայքի վրա հարձակվել են, մասնագետը՝ պնդում

Հասարակություն
1c7addd741f32b4779e4045b77344a31

Առավոտյան լուրեր են տարածվել, որ կոտրվել են ՀՀ Կենտրոնական բանկի մի շարք սերվերներ: ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ ՀՀ Կենտրոնական բանկի բոլոր սերվերները հուսալի պաշտպանված են, բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա, կոտրման փորձերը հաջող կասեցվում են: Ինչ վերաբերում է համացանցում հրապարակված արխիվին, ապա այն պարունակում է հին, ոչ արդիական, որոշ դեպքերում կեղծ տվյալներ: ՀՀ Կենտրոնական բանկի մասնագետները այս պահին քայլեր են ձեռնակում համացանցում հրապարակված արխիվի աղբյուրը պարզելու համար: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն Հ. Գ. Մեզ հետ զրույցում տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, սակայն, պնդում է , որ կայքի վրա հարձակում եղել է և բավականաչափ տվյալներ են հրապարակվել։