Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ

Սպորտ

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հյուրընկալվելիս մրցեց Ֆինլանդիայի չեմպիոն «Հակայի» հետ եւ պարտվեց 0:1 հաշվով: Ֆինները հաղթական գնդակը խփեցին 25-րդ րոպեին եւ թվում էր, կարող են զարգացնել հաջողությունը: Սակայն «Փյունիկը» կարողացավ մինչեւ խաղավարտ անառիկ պահել սեփական դարպասը, եւ ամեն ինչ կորոշվի հուլիսին 19-ին Երեւանում կայանալիք պատասխան մրցավեճում:

«Փյունիկի» դարպասապահ Ապուլա Բետեն եւ կիսապաշտպան Կառլ Լոմբեն հանդիպումից հետո կմեկնեն Հյուսիսային Իռլանդիա, ուր շուտով Ֆրանսիայից կժամանի նաեւ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը: Փոխարենը երեւանյան մրցավեճին կարող են մասնակցել Մեքսիկայում հանդես եկող 3 լեգիոներներ, որոնք հատուկ հրավիրվել են Չեմպիոնների լիգայում հաջող հանդես գալու համար:

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում եւս մի քանի հանդիպումներ են ավարտվել: Մասնավորապես, Տալլինի «Լեւաիդան» 1:0 հաշվով պարտության է մատնել Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Դինամոյին», իսկ «Բաքվի» Նեվթչին 2 անպատասխան գնդակ է ուղարկել իսլանդական «Հաֆնարֆյորդուրի» դարպասը: