Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ-ի պատճառով գնումների շուկայում խնդիրներ կառաջանան (տեսանյութ)

Տնտեսություն
nkar00001

2011 թվականի սեպտեմբերից Հայաստանը անդամակցում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության գնումների պետական համաձայնագրին։ «Հայաստանը պետական գնումների օրենսդրական չափանիշներով արդեն մոտեցել է Եվրոպականին»,- ասում է «Թրանսփարենսի ինթերնեշընլ» հասարակական կազմակերպության փորձագետ Արտակ Մանուկյանը ու ցավով հավելում, որ ԵՏՄ-ին անդամակցելով Հայաստանը ոլորտում կգրանցի հետընթաց. «Երբ մենք ԱՀԿ անդամ ենք, մենք ստանձնում ենք պարտավորություն, որ մեր հայրենական արտադրողների հանդեպ կիրառենք նույն մոտեցումները ինչ ներմուծվող ընկերությունների։ Իսկ Ռուսաստանի օրենքում հստակ գրված է, որ 15տոկոսի չափով առավելություն է տրվում հայրենական արտադրողին»։ Պարոն Մանուկյանը համոզված է, որ Հայաստանը դառնալով ԵՏՄ անդամ պետք է ստիպված հարմարվի այս ոլորտի «ռուսական» չափանիշներն, որն իր հետ կբերի իրավական կազուսի. «Մենք փաստորեն մի օրենքով ենք շարժվում, որ ասում է ոչ մի խտրականություն, իսկ հետո գնում ենք անդամակցելու մի միության, որտեղ ասվում է խտրականություն»: Թե ինչպես կառավարությունը կլուծի այս անհամաձայնությունը, Արտակ Մանուկյանի համար դեռ հարց է. «Իսկ Հայաստանը չունի քաղաքական ու իրավական այն հզորությունը, որ ինքը թելադրի ինչպես անել»։