Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինձ մի ստիպեք, որ ես ձեզ «գործ տամ»՝ հասցեներ ասեմ» (տեսանյութ)

Քաղաքականություն Տնտեսություն
0d529be8f94c4e26ae2f60bdab3e7066

Մեծամորի ատոմակայանի հարցը մտահոգում էր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին: ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի քննարկմանը նա Էներգետիկայի եւ բնական պաշարարների փոխնարար Արա Սիմոնյանից հետաքրքրվեց՝ որքա՞ն արտադրանք է տալիս ատոմակայանը: Տիկին Բիշարյանը նաեւ արտահայտեց իր վրդովմունքը՝ ասելով. «Ականջիս հասել են որոշակի լուրեր, որ կան արտադրամասեր, որոնք ունեն լեվի գծեր: Այս դահլիճներում լսումները մեզ ոչինչ չեն տալու, քանի որ մենք գիտենք՝ որտեղ որքան կորուստ կա, սակայն այդ ամենը լղոզվեց-գնաց: Հնարավոր չէ՞ գործիքակազմ ձեւավորել, որ այդ լեվի գծերի վրա նստածներին դուրս բերենք»: Փոխնախարարը նշեց, որ էներգետիկ կորսուտների առումով կան եւ տեխնիկական, եւ մարդկային գործոնները. «Շատ բան ուղղակի հաշվիչների որակներից է կախված: Խոշոր սպառողների մոտ համակարգային, տեխնիկական առումներով կանխարգելել ենք: Ինչ վերաբերում է լեվի գծերին, ես կխնդրեմ մեկ-երկու հասցե ներկայացնել, որ մենք մեր լիազորությունների շրջանակներում հասարակական հնչեղությամբ լուծումներ տանք: Ցավոք, ես նման արտոնյալների մասին չգիտեմ»: Հեղինե Բիշարյանը շարունակեց նույն բարկությամբ. «Ինչո՞ւ կանխատեսելի չէր ատոմակայանի պլանային վերանորոգումը. դա լիազորությունների շրջանակներում էր: Փաստորեն, դուք չեք երաշխավորում: Դա ողբերգություն է, որ չեք երաշխավորում ատոմակայանի անվտանգությունը, որի արդյունքում դուք իմ գրպանին եք խփել: Եթե դուք էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը վերցնեիք ձեզ վրա ու վճարեիք, ես դա կհասկանայի: Ձեր խնդիրները ժողովրդի վզին մի փաթաթեք: Դուք ինձ մի ստիպեք, որ ես ձեզ «գործ տամ»՝ հասցեներ ասեմ: Այ, եթե ձեր գերատեսչություններում սկսեն աշխատել, ես կհասկանամ, որ դուք մտահոգված եք խնդրով: Լեվի կամ ձախ գնացող էլեկտրագծերը չեք կարողանում գտնել, դրա համար ենք մենք էս օրին»: Վարդան Այվազյանը նրան խնդրեց քննարկվող հարցի շրջանակներում մնալ եւ կոռեկտությունը պահպանել. «Թե չեք ասում՝ վիրահատություն եք արդեն կատարում: Ես ձեզ շատ հարգում եմ, բայց եկեք հարցադրումներում կոռեկտ լինենք»: Այնուհետեւ, կրկին դիմելով Հեղինե Բիշարյանին, Վարդան Այվազյանը կատակելով ասաց. «Քանի որ տիկին Բիշարյանը դահլիճում միակ աշխատող կին պատգամավորն է, նրան թույլ եմ տալիս երկու անգամ արձագանքելու հարցին: Գենդերային հավասարությունը պահպանում ենք»: