A
A
ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԸ ԴԵՌ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինՄինչեւ 19 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը շարունակում է Ֆրանսիայում նախապատրաստվել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Մեր հավաքականն արդեն մեկ ընկերական հանդիպում է անցկացրել «Սեն Դենի» ակումբի հետ եւ պարտվել 1:4 հաշվով: Այսօր 19 տարեկանները եւս մեկ ընկերական հանդիպում կացնկացնեն:
Առայժմ թիմում չեն դարպասապահ Ապուլա Բետեն եւ Կառլ Լոմբեն, որոնք «Փյունիկի» կազմում վաղը պետք է մասնակցեն Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Հակայի» հետ հանդիպմանը:
Իսկ հարձակվող Էդգար Մանուչարյանը ներկայումս Ամստերդամում է, որտեղ մարզվում է իր նոր թիմում` «Այաքսում»: Դեռ վերջնականապես հայտնի չէ, արդյո՞ք Էդգարը կկարողանա մասնակցել Եվրոպայի առաջնությանը, թե ոչ: