550 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ինԱնցած շաբաթ Հայաստանի առաջնության «Միկա» - «Լեռնային Արցախ» հանդիպման ժամանակ տեղի ունեցած տհաճ պատահարը լուրջ քննարկման առարկա էր դարձել ֆուտբոլային հասարակության համար: Բացի այդ մի քանի օր անց «Լեռնային Արցախը» անհեթեթ պատճառաբանությամբ դուրս եկավ Հայաստանի առաջնությունից` մեծ վնաս հասցնելով առանց այդ էլ ցածր մակարդակի վրա գտնվող ակումբային ֆուտբոլին:
Այսօր վերջապես կայացած ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որը խիստ պատժամիջոցներ կիրառվեցին «Հայք» ֆուտբոլային ակումբը ներկայացնող «Լեռնային Արցախ» թիմի նկատմամբ: «Լեռնային Արցախ» թիմի մարզիչ Գեորգի Անդրեասյանը մրցավարին հայհոյելու համար 5 խաղով զրկվել է մարզչի պաշտոնական պարտականությունները կատարելու իրավունքից, իսկ «Հայկ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 100. 000 դրամով:
Գեորգիի հայրը` թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը, մրցավարին հայհոյելու եւ նրա նկատմամբ հաշվեհարդարի փորձի համար նույնպես որակազրկվել է 5 խաղով, իսկ ակումբը տուգանվել է արդեն 200 հազար դրամով:
Եւս 150 հազար դրամով «Լեռնային Արցախը» տուգանվել է թիմի պետի «սխրագործությունների» համար: Եւ վերջապես, «Լ. Արցախի» ֆուտբոլիստ Արման Մինասյանը մրցավարին հայhոյելու համար որակազրկվել է 4 խաղով, եւ ակումբը նրա համար պետք է 100 հազար դրամ տուգանք վճարի: