A
A
«Արցախբանկի» դռները փակ են. խաբված բնակիչները դրսում են
Այսօր առավոտյան «Տոնուս»-ից խաբված բնակիչները հավաքվել են «Արցախբանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղի մոտ։ Նրանք պահանջում են հանդիպում բանկի սեփականատիրոջ հետ, սակայն բանկի դռներն այս պահին փակ են, եւ միայն հատուկենտ մարդկանց են ներս թողնում, նրանց, ովքեր գործաքի համար են մտնում բանկ։ Մինչ այս պահը բողոքող բնակիչներին ոչ ոք չի մոտեցել։ Հիշեցնենք, որ 10 տարի է, այս մարդիկ բնակարանից զրկվել են, խոստացված բնակարանները չեն ստացել, իսկ գումարները նախապես մուծել են։