A
A
ԿԱՐԵԼԻ ԷՐ ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի օլիմպիական կոմիտեի (ՀՕԿ) փոխնախագահ Միքայել Իսպիրյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփեց 2005թ. առաջին 6 ամիսների ընթացքում հայ մարզիկների ցույց տված արդյունքները:
Ըստ ՀՕԿ-ի փոխնախագահի, առաջընթաց կա, եւ դա են փաստում այս տարվա ընթացքում նվաճված 18 մեդալները (այդ թվում երիտասարդների կողմից): Այս ընթացքում հաջող են հանդես եկել հատկապես ըմբիշները, ծանրորդները:
Ամեն դեպքում Միքայել Իսպիրյանի կարծիքով, հայ մարզիկները կարող էին ավելի հաջող հանդես գալ: Օրինակ` վերջերս Մոսկվայում ավարտված պատանեկան մարզական խաղերի սպասելիքները մեծ են եղել, սակայն չեն արդարացել: