Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՐԿԻՆ 2-ՐԴ ՓՈՒԼԻՑ

Սպորտ

Սարգիս Սարգսյանը Շվեյցարիայում ընթացող թենիսի տղամարդական միջազգային մրցաշարի 2-րդ փուլում անհաջողության մատնվեց: Սարգիսը 4:6, 4:6 հաշիվներով պարտվեց ռումինացի Ռազվան Սաբաուին: Մինչ այդ Սարգսյանը պայքարից հանել էր մրցաշարի թիվ 1 թենիսիստ Նիկոլայ Դավիդենկոյին, որը վնասվածքի պատճառով հրաժարվել էր շարունակել Սարգիսի հետ մրցամարտ:

Ընթացիկ մրցաշրջանում Սարգսյանին այդպես էլ չի հաջողվում լավ մարզավիճակ ձեռք բերել եւ պատահական չէ, որ անցկացրած 9 մրցաշարերից ոչ մեկում չի կարողացել հաղթահարել գոնե 2-րդ փուլի արգելքը: