Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱԽՏԸ ԺՊՏԱՑ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Սպորտ

Շվեյցարիայում մեկնարկած թենիսի տղամարդկանց միջազգային մրցաշարի առաջին փուլում Հայաստանը ներկայացնող Սարգիս Սարգսյանը մրցեց մրցաշարի թիվ մեկ թենիսիստ Նիկոլայ Դավիդենկոյի հետ: Ռուս թենիսիստը այս մրցավեճում բացահայտ ֆավորիտ էր համարվում, եւ նրա հաղթանակի գործակիցը սահմանվել էր ընդամենը 1.05-ով: Մինչ այս հանդիպումը թենիսիստները միմյանց հետ նախկինում հանդիպել էին 4 անգամ, որոնցից 3-ում հաղթել է Դավիդենկոն:

Հանդիպումը սկսվեց ռուս թենիսիտի առավելությամբ, եւ նա առաջին սեթում հաղթեց 6:1 հաշվով: 2-րդն էլ հաջող սկսվեց Դավիդենկոյի համար. նա առջեւում էր 1:0 հաշվով, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը, եւ Սարգիս Սարգսյանին հաղթանակ շնորհվեց 1:6, 6:1, 6:0 հաշիվներով:

2-րդ փուլում հայ թենիսիստը կմրցի Սաբաու - Լամեր զույգի հաղթողի հետ: