Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՄԻԿԸ` ՉԵՉԵՆՆԵՐԻ ԹԻՄՈՒՄ

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող Գրոզնիի «Թերեք» ակումբի հետ:

Փորձառու ֆուտբոլիստի տրանսֆերը մինչ այդ պատկանում էր հունական «Պանատինաիկոս» ակումբին, սակայն Խաչատրյանը վարձավճարով հանդես էր գալիս մեկ այլ հունական ակումբում` ՕՖԻ-ում: Ռոմիկ Խաչատրյանը կարող էր իր նորամուտը նշել արդեն երեկ` Ռուսաստանի առաջնությունում կայացած «Լոկոմոտիվ»-«Թերեք» (4:0) խաղում, սակայն Գրոզնիի ակումբի ներկայացուցիչները չէին հասցրել նրան հայտավորել խաղին, ուստի հայ ֆուտբոլիստին հարկ կլինի սպասել եւս մեկ շաբաթ:

Ռուսաստանում հանդես եկող մյուս բոլոր հայ ֆուտբոլիստներն էլ մասնակցեցին առաջնության 14-րդ տուրի հանդպումներին: