Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ԵՎ ԱՍՐՅԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԵՐ ՆՎԱՃԵՑԻՆ

Սպորտ

Շախմատի Եվրոպայի առաջնության հաղթող դարձավ ռումինացի Լիվիու Նիսիպեանուն, որը 13 հնարավորից վաստակեց 10 միավոր: Իսկ ահա վերջին տուրից առաջ 2-րդ տեղը գրավելու լավ հնարավորություններ ունեցող Կարեն Ասրյանը եւ Լեւոն Արոնյանը մրցելով իրար հետ, ոչ-ոքի խաղացին: Հայ շախմատիստները խաղաղ ելք կնքեցին արդեն 11-րդ քայլի ժամանակ` չցանկանալով փրացնել միմյանց տրամադրությունը: Թեեւ եթե կողմերից մեկը հաղթեր, ապա կապահովեր բրոնզե մեդալ: Ինչեւ Արոնյանը եւ Արսյանը 9-ական միավորով զբաղեցրեցին համապատասխանաբար 5-րդ եւ 9-րդ հորիզոնականները, թեեւ նույնքան միավոր էր վաստակել նաեւ 3-րդ տեղը գրաված Սերգեյ Կարյակինը, սակայն հայ շախմատիստները լրցացուչիչ արդյունքներով ավելի ցածր տեղեր գրավեցին: Իսկ ահա մնացած 6 հայ շախմատիստները անհաջող հանդես եկան եւ չկարողացան ընգրկվել այն 34- մասնակիցների շարքում, որոնք նվաճեցին աշխարհի առաջնության ուղեգրեր: