Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկ՝ ուղիղ եթերով հեռարձակել Երևանի ավագանու նիստերը

Հասարակություն
4bb3a3b0ca39ed0590f2d341915b075f

Նախագիծ, որը կապահովի Երևանի ավագանու գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը և կնպաստի երևանցիների տեղեկատվության ստացման հնարավորությանը Հոկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հանդես է եկել «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման նախագծի առաջարկով, որի նպատակն է առցանց ուղիղ եթերով հեռարձակել Երևանի ավագանու նիստերը: Այն շարունակությունն է Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն որոշման 108-րդ կետի` «Ավագանու նիստը հրապարակային է:» Սույն նախագիծը հիմնավորվել է Երևանի ավագանու 30.04.2014թ-ի N 154-Ն «ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշմամբ, որով Երևանի ավագանին միաձայն պարտավորություն է ստանձնել ապահովել Երևանի ավագանու գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Վերոնշյալ որոշման 1-ին գլխի 2-րդ կետն ասում է, որ սույն կարգի իրականացման նպատակն է համայնքի բնակիչների համար համայնքի կառավարմանը, համայնքի քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում մասնակցելու հնարավորության, ինչպես նաև հանրային տեղեկատվության լիակատար մատչելիության, համայնքի տարածքում գործող կանոնների և պարտականությունների իմացության ապահովումը բարձր տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Նույն որոշման 9-րդ կետով ամրագրված են Երևանի քաղաքապետի կողմից Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությունը ապահովող հետևյալ լիազորությունները` ապահովում է բնակիչների տեղեկատվության ստացման հնարավորությունը, կազմակերպում է համայնքի հանդեպ ունեցած կամ այլ պարտավորությունների վերաբերյալ բնակիչներին պատշաճ կարգով իրազեկումը: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը վստահ է, որ Երևանի ավագանու նիստերի առցանց հեռարձակումը կնպաստի Երևանի ավագանու 30.04.2014թ-ի N 154-Ն «ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշումն ավելի արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև այսուհետ կբացառի քաղաքապետարանի կողմից «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» սահմանած (http://www.foi.am/hy/news/item/1321/) «Ժանգոտ կողպեք» անպատվաբեր մրցանակ ստանալը:   Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար