Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի (տեսանյութ)

Հասարակություն
b3e81cc056f13e96f923d9c75da6a763

Հոկտեմբերի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ծառայության նոր պետ Արտակ Հարությունյանին: Անդրադառնալով կադրային փոփոխությանը՝ ոստիկանության պետը կադրային քաղաքականությունը կարևորեց որպես բարեփոխումների սկզբունքային բաղադրիչ, ընդգծելով, որ համակարգի վերափոխման հաջողությունը գերազանցապես պայմանավորված է պրոֆեսիոնալ և արդի գաղափարախոսությունը կրող ոստիկանի աշխատանքով: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաև, որ բարեփոխումների երկրորդ փուլը հաջողություն կարող է ունենալ միայն գաղափարակիցների թիմի միասնական աշխատանքով, ինչն ակնկալվում է նաև ճանապարհային ոստիկանության անձնակազմից: Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կրկին հիշեցրեց արտաքին ծառայությունների որակյալ աշխատանքի կարևորությունը ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահության ամրապնդման գործում և հավաստեց, որ նոր, հասարակության գործընկեր ոստիկանի ձևավորման ընթացքը հետևողական է լինելու: Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց Ճանապարհային ոստիկանության հետագա աշխատանքի վերաբերյալ: