Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՕԳՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՆ

Սպորտ

ՈՒԵՖԱ-ի «Գլխավոր գործադիր ծրագրի» քննարկման շրջանակներում, որն ընդհանուր առմամբ վերաբերում է Ազգային ասոցիացիաների հեռանկարային զարգացման խնդիրներին, աշխատանքային այցով Հայաստան են ժամանել ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ, Կիպրոսի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Մարիոս Լեւֆկարիտիսը, ՈՒԵՖԱ-ի Ազգային ասոցիացիաների գծով տնօրեն Յակոբ Էրելը եւ ՈՒԵՖԱ-ի փոխնախագահի օգնական Գրեյ Սանդոն:

Երեկ Հայաստան ժամանած ՈՒԵՖԱ-ի պաշտոնյաները երկարատեւ աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի հետ:

Իսկ այսօր Սեւանի «Հարսնաքար» համալիրում շարունակվեց աշխատանքային հանդիպումը, որից հետո ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները հանդիպեցին լրագրողների հետ: Մարիոս Լեւֆկարիտիսը հայտնեց, որ այս հանդիպումների հիման վրա զեկույց է պատրաստվելու, որը ներկայացվելու է ՈւԵՖԱ-ին: Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը խոսնեց նաեւ նախկինում բազմիցս հրապարակված ֆինանսական ծրագրերի շուրջ: Լեւֆկարիտիսը նույնպես հատուկ նշեց պետության դերը ֆուտբոլի զարգացման մեջ. «Կիպրոսի կառավարությունը ֆուտբոլի ֆեդերացիային տարեկան 1 միլիոն դոլար է տալիս, սակայն դա էլ բավարար չէ բոլոր խնդիրները լուծելու համար»: