Մերժվեց «Մուշ» ընկերության բողոքն ընդդեմ Հանձնաժողովի
ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, մսամթերքի արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվող «Մուշ» ընկերության բողոքն ընդդեմ Հանձնաժողովի մերժվեց եւ ՏՄՊՊՀ որոշումը մնաց ուժի մեջ: Ընկերության բողոքը մերժվել է դատական բոլոր՝ 3 ատյաններում: Հիշեցնենք, որ Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն էր իրականացրել մսամթերքի արտադրության ոլորտում եւ հայտնաբերել էր մրցակցային օրենսդրության խախտման տասնյակ դեպքեր: Ի թիվս այլ ընկերությունների, տուգանք էր կիրառվել նաեւ «Մուշ» ընկերության հանդեպ, որը դատական կարգով վիճարկել էր ՏՄՊՊՀ որոշումը: ատասխանատվության միջոցը կիրառվել էր հասարակությանը մսամթերքի բաղադրության վերաբերյալ ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու համար, ինչն ըստ օրենքի անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է: Տուգանքը կիրառվել է իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի 1 տոկոսի չափով, որը կազմում է ավելի քան 12 միլիոն դրամ: Տեղեկացնենք, որ այսուհետ ՀՀ ՏՄՊՊՀ-ը պարբերաբար հասարակությանը կներկայացնի դատական կարգով բողոքարկված գործերի արդյունքները: ՀՀ ՏՄՊՊՀ