Ավագ դպրոցներում նախատեսվում է ներդնել կրեդիտային համակարգ. Առավոտ
Առաջիկայում ավագ դպրոցներում նախատեսվում է ներդնել կրեդիտային համակարգը, որն արդեն գործում է բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նման առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը: Միության անդամ տնօրենները նման փորձի ծանոթացել են առաջադեմ կրթական համակարգեր ունեցող երկրներ այցելություններից: Այս իսկ պատճառով կրթության եւ գիտության նախարարությունը միությանն առաջարկել է մշակել կրեդիտային համակարգի հայեցակարգ: Հանգստյան օրերին Ծաղկաձորում ընթացող «Ներդպրոցական վերահսկողության պլանավորում եւ իրականացում» թեմայով սեմինար-խորհրդակցության շրջանակներում, միության անդամ 84 դպրոցների տնօրենները եւ ուսմասվարները քննարկում էին նաեւ հայեցակարգը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում