Կրոնները կմիավորվեն հանուն խաղաղության
Այսօր՝ Կորեայի մայրաքաղաք Սեուլի բազմահազարանոց Ջամսիլ մարզահամալիրում, տեղի ունեցավ կրոնների միավորման գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը: «Կրոնները սպառել են իրենց, խաղաղության փոխարեն նրանք բաժանում են քարոզում, եկել է ժամանակը նոր մշակույթի»,- իր ելույթում ասաց նոր երկնային մշակույթի հիմնադիր, միջոցառման կազմակերպիչ պարոն Ման հի Լին։ Նա կոչ արեց ներկաներին և ընդհանրապես աշխարհին սթափվել` ասելով, որ շարունակական պատերազմներն ու հակամարտությունները ձեռնտու են միայն երրորդ կողմին, որ հակամարտող կողմերը միայն տուժում են, և որ խաղաղությունն ամենաարժեքավոր բանն է հիմա։ Ըստ նրա՝ պետք է ստեղծել միջազգային օրենք, որը կարգելի պատերազմները և կվերականգնի խաղաղությունը. «Այս նպատակին հասնելու համար երիտասարդությունը պետք է շատ ակտիվ լինի։ Կրոնական առաջնորդները պետք է հասկանան, որ գոյություն ունի միայն մեկ Արարիչ , որ հանուն կրոնի մարդասպանությունը կամ այլ ազգերին ստորադասելը հակասում է բուն կրոնին: Կրոնները անկում են ապրում, եկել է ժամանակը նոր երկնային մշակույթի՝ հիմնված փոխըմբռնման և հարգանքի վրա»: Ելույթ ունեցան Ռուսաստանի նախկին փոխնախագահ Ալեքսանդր Ռուստկոյը, Եգիպտոսի գլխավոր մուֆտին,կարդինալ Գաուդենցիո Ռոսալեսը, Ամերիկյան օրթոդոքս եկեղեցու ռաբբի Շմավոն Բոգիչը, սիկհերի կրոնական առաջնորդներից մեկը և այլոք: Պաշտոնական հյուրերի ցանկում էր Հրանտ Բագրատյանը։ Միջոցառումն ավարտվեց կորեական ազգային երգ ու պարով: Վաղը սպասվում են խաղաղության հասնելուն նվիրված տարբեր ելույթներ։ ՌԴ նախկին փոխնախագահը մեջբերեց Պուտինի խոսքերը. «Երբ մենք խնդրում ենք աստծուն մեզ օրհնել, մենք պետք է հիշենք, որ ստեղծված ենք հավասար»։