Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատանքային գրքույկը կվերանա՞ (տեսանյութ)

Տնտեսություն
mVydr95iOdo

Աշխատանքային օրենսգրքում այս տարի կրկին փոփոխություններ կլինեն։ Օրենսգրքի ընդունման պահից՝ 2004 թվականից, այն արդեն փոփոխվել է 17 անգամ։ Ու՞մ են պետք այս փոփոխությունները, ո՞վ կշահի այս ամենի արդյունքում՝ գործատո՞ւն, թե՞ աշխատողը։ Սոցապնախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետի պատասխանը հստակ է՝ ամեն ինչ տանում են դեպի հավասարություն։ Այս անգամ փոփոխություններից մեկը կլինի աշխատանքային գրքույկի վերացումը։ Այն գործատուի ու աշխատողի մոտ որեւէ խնդիր չի լուծում՝ վստահեցնում է նախարարության ներկայացուցիչը։ Նրա հետ համամիտ չէ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալը։ Բորիս Խառատյանի պնդմամբ՝ այն լուրջ խնդիրների պատճառ կլինի։