Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հասարակություն
76fa22fa541e3a7ab1a1f7a2c3d24f94

Սեպտեմբերի 5-6-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի գերեզմանատանն այրվել է 1000 քմ, Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում՝ 700 քմ, Չարենցավան քաղաքի հին գերեզմանատանը՝ 500 քմ, մշակույթի տան մոտակայքում՝ 100 քմ, Շիրակի մարզում՝ Մարալիկ-Սառնաղբյուր ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ 80 քմ, Արթիկ քաղաքի Կամոյի փողոցում՝ 100 քմ խոտածածկ տարածք: Երևանի Եղվարդի խճուղում` «10-ից 10» զվարճանքի համալիրի մոտակայքում, այրվել է 100 քմ, Արցախի պողոտայի թիվ 32 շենքի մոտակայքում՝ 150 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: