A
A
Նաիրիտցիները կառավարության դիմաց են
Այս պահին կառավարության շենքի դիմաց հավաքվել են «Նաիրիտի» աշխատակիցները, որոնց թիվը գերազանցում է 200-ը։ Նրանք կառավարությունից պահանջում են իրենց աշխատավարձերի պարտքերի մարում։
Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռեւս հուլիսին նաիրիտցիներին խոստացել էր, որ մինչ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը և կմշակվեն դրանից դուրս գալու հնարավոր քայլերը:
Վարչապետը խոստացել է կրկին ընդունել նաիրիտցիներին և նրանց ներկայացնել կառավարության կատարած ուսումնասիրությունների արդյունքները:
Այս պահին ժողովուրդը վանկարկում է՝ «վար-չա-պետ»։
